Ծնողն ընդդեմ իր ընտանիքի անդամների. «AM»-ի իրավաբանները հերթական հաղթանակն են գրանցել

7 Մարտ, 2022

«AM» իրավաբանական ընկերության իրավաբանները հերթական հաղթանակն են գրանցել դատարանում: Քաղաքացին 2021 թվականի հունիսին դատարան հայցադիմում էր ներկայացրել՝ խնդրելով անվավեր ճանաչել իր կողմից ստորագրված բնակելի տարածության սեփականաշնորհման մասին դիմումը և որպես հետևանք անվավեր ճանաչել տվյալ բնակարանի նկատմամբ իր ընտանիքի անդամների գրանցված սեփականության իրավունքը և դրա նկատմամբ ճանաչել իր սեփականության իրավունքը՝ որպես միանձնյա սեփականատեր։

Մասնավորապես, վեճի առարկա է հանդիսացել 1997թ․ հունիսի 14–ին կազմված բնակ․ տարածության սեփականաշնորհման մասին դիմումը, որն ըստ հայցվորի ստորագրվել է իր ընտանիքի անդամների կողմից բռնության, սպառնալիքի և մոլորության ազդեցության ներքո, ինչի արդյունքում հայցվորի ընտանիքի անդամները տվյալ անշարժ գույքի նկատմամբ դարձել են համասեփականատերեր։

«AM» իրավաբանական ընկերության իրավաբաններ Մարգարիտա Բեգլարյանի և Աշոտ Շամշյանի  համատեղ աշխատանքի արդյունքում ներկայացվել է հայցադիմումի դեմ պատասխան՝ խնդրելով դատարանին ամբողջությամբ մերժել հայցը և կիրառել հայցային վաղեմություն։

Դատարանը հիմնավոր է համարել «AM» իրավաբանական ընկերության իրավաբանների կողմից ներկայացված այն փաստարկները, ըստ որի հայցվորի կողմից որևիցե կերպ չի հիմնավորվել այն հանգամանքը, որ դիմումը կազմվել է բռնության և սպառնալիքի ազդեցության ներքո կամ էական նշանակություն ունեցող մոլորության ազդեցության տակ։ Ավելին, դատարանը նույնպես արձանագրել է այն փաստը, որ  հայցվորը դիմումը կազմելու օրն արդեն իսկ իմացել էր գործարքն անվավեր ճանաչելու համար հիմք ծառայող իր կողմից վկայակոչած հանգամանքների՝ դիմումը ենթադրյալ բռնության և սպառնալիքի ազդեցության ներքո կազմելու մասին։ Մինչդեռ հայցվորը հայցադիմումը ներկայացրել էր 2021 թվականին՝ դիմումը կազմելուց հետո 24 տարի անց՝ բաց թողնելով հայցային վաղեմության օրենքով սահմանված ժամկետը։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ դատարանը, ի դեմս դատավոր Մ․ Հովակիմյանի, վճռեց մերժել հայցվորի ներկայացրած պահանջները՝ հայցային վաղեմություն կիրառելու հիմքով։

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ