Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը պետք է ներողություն խնդրի Արսեն Թորոսյանից և 300,000 դրամ վճարի. «AM»-ը հերթական հաղթանակն է գրանցել

29 Հունիս, 2022

Դեռևս 2020թ-ի նոյեմբերի 11-ին քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան էջում հրապարակում էր արել, որով վիրավորել էր Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանին: Իրավական աջակցություն ստանալու համար Արսեն Թորոսյանը դիմել էր «AM» իրավաբանական ընկերություն:

Ընկերության գլխավոր իրավախորհրդատու, փաստաբան Դավիթ Հունանյանը պահանջով դիմել էր ընդհանուր իրավասության դատարան`պարտավորեցնելու Կարեն Քոչարյանին ներողություն խնդրել նախկին նախարարից և փոխհատուցում վճարել: Հայցադիմումն ընդունվել էր վարույթ:

Թեև դատական քննության ընթացքում Կարեն Քոչարյանի ներկայացուցիչն առարկել էր հայցի դեմ, այնուամենայնիվ դատարանը սույն թվականի փետրվարի 2-ին վճռել էր բավարարել հայցը:

Համաձայն չլինելով վճռի հետ՝ քաղտեխնոլոգի ներկայացուցիչը վերաքննիչ բողոք էր ներկայացրել՝ պահանջելով բեկանել վճիռը: Վերաքննիչ դատարանը 2022 թվականի հունիսի 10-ին կայացված որոշմամբ մերժել է բողոքը` Կարեն Քոչարյանին պարտավորեցնելով ներողություն խնդրել Արսեն Թորոսյանից և որպես փոխհատուցում վճարել 300,000 դրամ:

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ