«AM»-ի փաստաբանների շնորհիվ օտարերկրյա կազմակերպության իրավունքները պաշտպանվեցին ՀՀ սնանկության դատարանում

31 Հոկտեմբեր, 2022

Հայաստանում գործունեություն ծավալող օտարերկրյա կազմակերպությունն իր նախկին ղեկավարի` ընկերության հանդեպ դրամական պարտավորություններ ունենալու հարցով դիմել էր «AM» իրավաբանական ընկերությանը: «AM»-ի փաստաբաններ Վանիկ Մարգարյանն ու Հայկ Բարսեղյանը գումարի բռնագանձման հայցադիմում էին ներկայացրել Արարատի և  Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, իսկ հարկադրված սնանկության դիմումը`ՀՀ սնանկության դատարան:

Դատարանը սնանկության հիմքում ընկած պարտավորությունը վիճելի լինելու հիմքով դիմումը մերժել էր, սակայն դրա դեմ բերված վերաքննիչ բողոքը բավարարվել էր, և գործն ուղարկվել էր լրիվ ծավալով նոր քննության։

Նոր քննության արդյունքում ՀՀ սնանկության դատարանը հաստատված է համարել պարտապանի կողմից անվիճելի վճարային պարտավորության, ինչպես նաև սնանկության մասին օրենքով նախատեսված այլ հատկանիշների առկայությունը և պարտապանին ճանաչել սնանկ՝ հաշվի չառնելով սնանկության հիմքում ընկած որոշ պարտավորությունների վերաբերյալ առկա այլ դատական գործը: Այս որոշումն առանձնահատուկ նշանակություն ունի նմանատիպ գործերով դատական պրակտիկայի համար, քանի որ դրանով դատարանը թույլ չտվեց պարտապանին արհեստական հայցերի միջոցով խուսափել սնանկ ճանաչվելուց:

Սնանկության գործընթացը շարունակվում է, իսկ «AM»-ի փաստաբանների հետևողական իրավաբանական ուղեկցումն ապահովում է օտարերկրյա կազմակերպության իրավունքների լիարժեք պաշտպանությունը։

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ