Դեռևս 2021թ.-ի դեկտեմբերին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դիմել էր «AM» իրավաբանական ընկերություն՝ հայտնելով, որ ԱԺ ամբիոնից ելույթ ունենալիս պատգամավոր Արեգնազ Մանուկյանը զրպարտել է իրեն:
«AM» ընկերության բաժնետեր, փաստաբան Դավիթ Հունանյանը Արեգնազ Մանուկյանի դեմ հայցադիմում է ներկայացրել դատարան: Պատգամավորի փաստաբանի պնդմամբ` անձեռնմխելիություն ունենալու շնորհիվ Արեգնազ Մանուկյանը չէր կարող պատասխանատվության ենթարկվել:
Շուրջ 1,5 տարի տևած քննության արդյունքում դատարանն օրեր առաջ վճռեց՝ անձեռնմխելիության կարգավորումները վերաբերելի չեն զրպարտության վեճերով, և պատգամավորը պարտավոր է հերքել զրպարտությունն ու որպես փոխհատուցում Ալեն Սիմոնյանին վճարել 800 000 դրամ: