«AM»-ի փաստաբանների ներկայացրած փաստերի հիման վրա դատարանը ճանաչեց տեսչական մարմնի կողմից կայացված կարգադրագրի առոչինչ լինելը

15 Նոյեմբեր, 2023

«AM» իրավաբանական ընկերություն էր դիմել հեռահաղորդակցման ոլորտում ծառայություններ մատուցող ընկերություն` խնդրով, որ իր աշխատակիցներից մեկի հետ լուծել էր պայմանագիրը։ Ըստ գործատուի` աշխատակիցը տվյալ հրամանը սահմանված ժամկետում դատական կարգով չի վիճարկել, սակայն որոշակի ժամանակ անց դիմել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին: Տեսչական մարմինն էլ      կարգադրագրի պահանջը չկատարելու հիմքով ընկերությանը տուգանել էր:  

Ուսումնասիրով կարգադրագիրը և տուգանք նշանակելու մասին որոշումը՝ «AM» իրավաբանական ընկերության բաժնետեր, փաստաբան Լևոն Սահակյանն ու փաստաբան Պայծառ Քոչարյանը բողոք են ներկայացրել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին, որը, սակայն, տեսչական մարմնի կողմից մերժվել է:         

Ըստ փաստաբանների` վստահորդ ընկերությանը տրված կարգադրագիրն ի սկզբանե իրավաբանական ուժ չէր կարող ունենալ, և դրա պահանջները ենթակա չէին կատարման, քանի որ տեսչական մարմինը չուներ նման ակտ ընդունելու իրավասություն:

Տեսչական մարմինը, դուրս գալով ՀՀ օրենսդրությամբ սահմանված լիազորությունների շրջանակներից, փորձել է հարկադրել ընկերությանը ձեռնարկել ոչ իրավաչափ գործողություն, որով խախտվել է գործատուի՝ օրենքով պահպանվող շահերը և իրավունքները։             

Քանի որ կայացված վարչական ակտը ոչ իրավաչափ էր, «AM»-ի փաստաբանների կողմից ՀՀ վարչական դատարան ներկայացվեց հայցադիմում՝ վարչական ակտի առոչինչ լինելը հաստատելու պահանջով: Դատավարության ընթացքում տեսչական մարմինը առարկել է հայցի դեմ՝ պնդելով, որ իրենց կողմից աշխատանքային վեճ չի լուծվել:          

Բավարարելով հայցը` ՀՀ վարչական դատարանը ճանաչեց ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից կայացված կարգադրագրի առոչինչ լինելը՝ հաստատելով «AM»-ի փաստաբանների պնդումները:

ՀՀ վարչական դատարանի կողմից կայացված նախադեպային վճռով հաստատվեց, որ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը չի կարող պարտավորեցնել գործատուներին անվավեր ճանաչել աշխատողների հետ կնքված պայմանագրերը լուծելու վերաբերյալ հրամանները:

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ