«AM»-ի փաստաբանի ներկայացրած բազմաբնույթ ապացույցները լուծեցին տարիներ շարունակ գույքի օրինական գրանցումը մերժող վեճը

15 Ապրիլ, 2024

Երևանի քաղաքապետարանի կողմից դեռևս 2011 թվականին որոշում էր կայացվել՝ մեր վստահորդի կողմից կառուցված ինքնակամ կառույցն օրինական ճանաչելու  և տվյալ կառույցը մեր վստահորդին գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքի ձևով օտարելու առաջարկ կատարելու մասին:

ՀՀ կադաստրի  կոմիտեի կողմից տարիներ շարունակ մերժվում էր օրինական ճանաչված կառույցի նկատմամբ Երևանի քաղաքապետարանի իրավունքների գրանցումն այն պատճառաբանությամբ, որ առկա է համադրում Երևան համայնքին պատկանող մեկ այլ հողամասի հետ:

2011 թվականից Երևանի քաղաքապետարանի և ՀՀ կադաստրի կոմիտեի միջև առկա էր տարկարծություն՝ ով պետք է վերացներ համապատասխան համադրումը, որպեսզի գրանցվեին Երևանի համայնքի իրավունքները, ինչը հնարավորություն կտար մեր վստահորդին ձեռք բերել գույքը:

Ստանձնելով վստահորդի շահերի պաշտպանությունը՝ «AM» իրավաբանական ընկերության փաստաբան Պայծառ Քոչարյանի կողմից դիմումներ էին ներկայացվում Երևանի քաղաքապետարանին, որպեսզի վերջինս, որպես գույքի իրավատեր, կատարեր ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված պարտականությունները, սակայն Երևանի քաղաքապետարանի կողմից անհիմն մերժվում էր իրավաչափ գործողությունների կատարումը:

Դիմելով ՀՀ վարչական դատարան՝ խնդրեցինք պարտավորեցնել Երևանի քաղաքապետարանին դիմել ՀՀ կադաստրի կոմիտեին և ներկայացնել պահանջվող բոլոր փաստաթղթերը: Գործի քննության ընթացքում մեր կողմից ներկայացվեցին հայցը հիմնավորող բազմաբնույթ ապացույցներ: Հատկանշական էր այն հանգամանքը, որ  առկա չէր դատական պրակտիկա, թեև Հայաստանում նմանատիպ խնդրի բախվում են բազմաթիվ քաղաքացիներ, բացակայում էին համանման փաստերի վերաբերյալ դատական վեճերը, և կանխատեսելի չէր նաև գործի ելքը:

ՀՀ վարչական դատարանի կողմից կատարվեց գործի բազմակողմանի, ամբողջական քննություն, ինչի արդյունքում բավարարվեց մեր կողմից ներկայացված հայցը:

Այսպիսով, հանգուցալուծվեց Երևանի քաղաքապետարանի և ՀՀ կադաստրի կոմիտեի կոմիտեի միջև ծագած վեճը, ինչի արդյունքում՝ մեր վստահորդը հնարավորություն ստացավ վերականգնել շուրջ 13 տարի տևող իր իրավունքի խախտումները:

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ