Ըստ «AM» իրավաբանական ընկերություն դիմած քաղաքացիների պնդման` հոր մահից հետո Երևան համայնքը հրաժարվում էր բավարարել ինքնակամ կառույցն օրինական ճանաչելու և գնման նախապատվության իրավունքով իրենց օտարելու վերաբերյալ դիմումը:
Որպես պատճառ քաղաքապետարանը նշել է կառույցի` հասարակական նշանակության կանաչ տարածքների գոտում գտնվելը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ խնդրո առարկա կառույցը կառուցված է քաղաքաշինական նորմերի և կանոնների պահպանմամբ, իսկ հասարակական նշանակության կանաչ տարածքների գոտում գույքի գտնվելը չի կարող արգելքներ ստեղծել կառույցն օրինական ճանաչելու և կառույցն իրականացրած անձի ժառանգին օտարելու համար՝ «AM»-ի փաստաբան Պայծառ Քոչարյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան` խնդրելով պարտավորեցնել Երևանի քաղաքապետարանին տրամադրել ինքնակամ կառույցն օրինական ճանաչելու մասին որոշումը:
«AM»-ի փաստաբանի կողմից դատարանին են ներկայացվել համապատասխան փաստարկներ, ըստ որի ինքնակամ կառույցն իրականացրած անձի ժառանգը ևս ունի այն բոլոր իրավունքները, որոնցով օժտված է ինքնակամ կառույցն իրականացրած անձը:
Բացի այդ ներկայացվել են համապատասխան հիմնավորումներ, որի համաձայն հասարակական նշանակության կանաչ տարածքների գոտում գտնվելը չէր կարող խոչընդոտ ստեղծել վստահորդի պահանջները բավարարելիս:
Իրականացված գործի բազմակողմանի, օբյեկտիվ քննության արդյունքում ՀՀ վարչական դատարանը բավարարել է «AM»-ի փաստաբանի ներկայացրած հայցը: