Վերաքննիչ դատարանը բեկանեց գործը կարճելու մասին ստորադաս դատարանի որոշումը. «AM»-ի հերթական հաղթանակը վերաքննիչ վարչական դատարանում

20 Նոյեմբեր, 2024

Հարցի պարզաբանման և լուծման համար «AM» իրավաբանական ընկերությանը դիմած քաղաքացու հողամասի մի մասը ապօրինաբար գրանցվել էր հարևանի անունով, որն ստացել էր նաև շինարարական թույլտվություն ու սկսել էր աշխատանքներ։

«AM» ընկերության փաստաբան Հայկ Բարսեղյանը հայց է ներկայացրել ՀՀ Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Կադաստրի կոմիտեի գրանցումն ու Երևանի քաղաքապետարանի թույլտվությունը։

Սակայն դատարանը 26.05.2023 թվականի որոշմամբ գործը կարճել էր՝ գտնելով, որ հայցադիմումը ներկայացվել է ժամկետից ուշ։

Գտնելով, որ ՀՀ Վարչական դատարանի կայացված դատական ակտը ոչ իրավաչափ է՝ փաստաբանը վերաքննիչ բողոք է ներկայացրել` նշելով, որ ժամկետները պետք է հաշվարկվեն այն պահից, երբ քաղաքացին տեղեկացել է իր իրավունքների խախտման մասին՝ դիմելով Կադաստրի կոմիտե։

Վերաքննիչ դատարանը համաձայնվել է փաստաբանի հիմնավորումներին, բեկանել է նախորդ որոշումը և գործն ուղարկել նոր քննության` արձանագրելով, որ անձի մոտ դատական պաշտպանության դիմելու անհրաժեշտությունը և հնարավորությունն օբյեկտիվորեն ծագում են այն ժամանակ, երբ նա իրազեկվում է իր իրավունքներին ենթադրյալ միջամտության մասին:

«AM»-ի փաստաբանի պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում և հետևողական ջանքերի շնորհիվ վստահորդը չզրկվեց իր իրավունքների արդարացի պաշտպանության իրավունքից:

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ