AM իրավաբանական ընկերությունը տրամադրեց կրթաթոշակ «Նվագում ենք հանուն փոփոխության» փառատոնի հաղթող երիտասարդ ջութակահարուհուն

10 Հուլիս, 2014

Հուլիսի 3–ին տեղի ունեցավ «Նվագում ենք հանուն փոփոխության» մանկական դասական երաժշտության փառատոնը, որի ընթացքում Հայաստանի հայտնի երաժշտական դպրոցների երիտասարդ սաները մրցում էին ցուցադրելու իրենց հմտությունները  դաշնամուրի, ջութակի և թավջութակի ոլորտներում: Փառատոնի ավատին հայտնի և արհեստավարժ մասնագետներից կազմված ժյուրին երեք անվանակարգերում ընտրեց յոթ երիտասարդների: Ըստ կազմակերպիչների նախնական պայմանավորվածության՝ յուրաքանչյուր երիտասարդ հաղթող շնորհվեց կրթաթոշակ հրավիրված հովանավորներից մեկի կողմից:

Մշտապես լինելով դասական երաժշտական կրթության կողմնակից, ինչպես նաև բարձր գնահատելով այն մշակութային փորձը, որ մասնակիցները ձեռք բերեցին փառատոնի ընթացքում՝ AM իրավաբանական ընկերությունը, հիմնվելով իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության վրա, համաձայնեց լինել վերոնշյալ հովանավորներից մեկը և տրամադրել կրթաթոշակ հաղթող մասակցին, որպեսզի ոգեշնչի նրան լինել ստեղծագործ դասական երաժշտության ասպարեզում և աջակցի  նրան իր հետագա ձեռքբերումներում: Հետագայում AM իրավաբանական ընկերությունը կշարունակի այս գեղեցիկ ավանդույթը և ի շնորհիվ իր Pro Bono (հասարական հիմունքներով) և բարեգործական գործողությունների՝ կշարունակի աջակցել երիտասարդ արվեստագետներին և երիտասարդներին ընդհանուր առմամբ: 

Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ