Մայիսի 8-ին BPA ընկերության INVEST ARMENIA 2015 ծրագրի շրջանակներում Երևանում կայացավ INVEST ARMENIA 2015 բիզնես ֆորումը, որի նպատակն էր ներկայացնել մեր երկրի տնտեսության պոտենցիալը և ներդրումային հնարավորությունները:
Ֆորումի իրավաբանական գործընկերը AM իրավաբանական ընկերությունն էր, որն իր մասնակցությամբ նպատակ ուներ սփյուռքահայ և օտարազգի գործարարներին ներկայացնել իրավաբանական ճիշտ ու գրագետ խորհրդատվության կարևորությունը բիզնեսում: Յուրաքանչյուր գործարարի անհրաժեշտ է սեփական բիզնեսի ապահովության երաշխիք, իսկ այդ գործում AM իրավաբանական ընկերությունը լավագույնն ու ամենահուսալին է: AM ընկերության գործելաոճը մեկն է` իրավական հաջող լուծումներ և հաղթանակներ ապահովելով AM -ը երաշխավորում է հաճախորդի և իր բարեկեցությունը:
Նշենք, որ այսօր կայացած Ֆորումին բացի և 100-ից ավել սփյուռքահայ գործարարներից, ներկա էին նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ Գյուղատնտեսության, Էկոնոմիկայի նախարարներ Սերգո Կարապետյանը և Կարեն Ճշմարիտյանը, Արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Հայկազ Բախշեցյանը, ԱԺ պատգամավորներ Վարդան Այվազյանը, Միքայել Մելքումյանը, Գարեգին Նուշիկյանը, Հայկ Բաբուխանյանը, Արծվիկ Մինասյանը և այլք: