«AM» իրավաբանական ընկերությունն իր գլխամասային գրասենյակում հյուրընկալեց «Մարքեթինգի հայկական ակումբ»-ի անդամ հանդիսացող երիտասարդներին: Հանդիպման նպատակը երիտասարդների համար մասնագիտական դասընթացի անցկացումն էր, որի շրջանակներում «AM» ի մասնագետները ներկայացրեցին մի շարք առանցքային հարցեր: «Հարց և պատասխան» եղանակի միջոցով տեղի ունեցավ քննարկում, որի արդյունքում երիտասարդները ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները և համալրեցին իրենց մասնագիտական գիտելիքները: Մեր փաստաբանների օգնությամբ երիտասարդները ծանոթացան այնպիսի կարևոր թեմաների, ինչպիսիք են՝ աշխատանքային պայմանագրի հասկացություն, աշխատանքային պարտականությունների կատարում, իրավունքների իրականացում, աշխատանքային պայմանագրի լուծարման հիմքեր և այլն:
Հանդիպումը երկու կողմերի համար էլ շատ արդյունավետ էր. ուսանողները ստացան գրագետ մասնագիտական խորհդատվություն, իսկ մեր փաստաբանները հերթական անգամ կիսվեցին իրենց փորձով և գիտելիքներով նոր սերնդի հետ:
«AM» իրավաբանական ընկերությունը կարևոր նշանակություն է տալիս երիտասարդ սերնդի ներգրավմանը իրավական պրակտիկ գորընթացների մեջ, որի վառ ապացույց է հանդիսանում «Մարքեթինգի հայկական ակումբ»-ի հետ համագործակցության շարունակականությունը: