Աթենքի պատմական կենտրոնում տեղի է ունեցել Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության նոր նստավայրի պաշտոնական բացման արարողությունը: Բացման խոսքով հանդես է եկել Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը, ով կարևորել է Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության անդամ պետությունների, այդ թվում` Հայաստանի դերը հանրային իրավունքի զարգացման գործում:
Բացման հանդիասավոր արարողությանը հաջորդել է «Նոր եվրոպական տնտեսական կառավարում» խորագրով գիտաժողովը, որի ընթացքում AM իրավաբանական ընկերության փաստաբանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական կառավարման առանձնահատկությունները:
Նշենք, որ Հայաստանը տարածաշրջանում առաջին և միակ երկիրն է, որտեղ գործում է հեղինակավոր միջազգային կազմակերպության մասնաճյուղը, որի հյուրընկալող կողմն է AM իրավաբանական ընկերությունը: