Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթյուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացավ Երևանյան հայտնի անվաչմշկորդ Լևոն Աբգարյանի դատական գործով նիստը:
Լևոն Աբգարյանի շահերը ներկայացնող AM իրավաբանական ընկերության փաստաբան Վանիկ Մարգարյանը ներկայացրեց հակընդդեմ հայցը՝ բնակարանի նկատմամբ Լևոն Աբգարյանի սեփականության իրավունքի ճանաչման և մի շարք այլ պահանջներով:
Մյուս կողմը դատական նիստին ներկա չէր: Դատավորը նիստը հետաձգեց՝ հակընդդեմ հայցը ուսումնասիրելու և վարույթ ընդունելու վերաբերյալ որոշում կայացնելու համար:
Նշենք, որ հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 28-ին: Նիստից հետո Shabat.am-ը զրուցել փաստաբան Վանիկ Մարգարյանի և Լևոն Աբգարյանի հետ:
Ավելի մանրամասն՝ տեսանյութում: