Հոկտեմբերի 30-ին Գյումրիում տեղի ունեցավ «AM» իրավաբանական ընկերության նոր գրասենյակի բացումը:
Ընկերության կառավարիչ բաժնետեր Գրիգոր Մինասյանն իր ելույթի ժամանակ նշեց, որ նոր գրասենյակի բացումը Գյումրիում պայմանավորված է այն հանգամանքով, որ չնայած տեղի շուկայում գործող պրոֆեսիոնալ և գրագետ փաստաբանների առկայությանը՝ հաճախ Գյումրու բնակիչներն իրենց իրավական խնդիրների լուծման համար այցելում են «AM» ընկերության երևանյան գրասենյակ:
Նոր գրասենյակի ղեկավար Կարապետ Պողոսյանն իր հերթին նշեց, որ տեղի իրավական դաշտում առկա է մեծ բաց՝ կապված որակյալ իրավաբանական ծառայությունների բացակայության հետ, որը հնարավոր կլինի լրացնել Գյումրիում «AM» իրավաբանական ընկերության գրասենյակի գործունեության միջոցով:
Բացման արարողությանը ներկա գտնվեց և իր օրհնությունը բերեց Շիրակի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Եպիսկոպոս Աջապահյանը: Այնուհետև գրասենյակի բացումը խորհրդանշող կարմիր ժապավենը կտրեց ըմբշամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Ընկերության Գյումրու գրասենյակի բացմանը ներկա էին ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, այլ պաշտոնատար անձինք, Գյումրիում գործունեություն իրականացնող գործարարներ:
Գյումրիում գրասենյակի բացումը կնպաստի բիզնես միջավայրի զարգացմանը, քանի որ ընկերության գլխավոր առաքելություններից մեկը հանդիսանում է միջազգալին չափանիներին համապատասխան իրավաբանական ծառայությունների մատուցումը: