AM ընկերության թիմը համալրվեց 3 նոր փաստաբաններով

9 Դեկտեմբեր, 2015

Նոյեմբերի 18-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Փաստաբանների Պալատի նոր փաստաբաններով համալրման արարողությունը: Փաստաբանական Դպրոցի այն շրջանավարտներին, ովքեր բարեհաջող հանձնել էին որակավորման քննությունները, շնորհվեցին փաստաբանական գործունեության արտոնագրեր: Այդ շրջանավարտների թվին էին դասվում AM ընկերության ավագ իրավախորհրդատու Էռնեստ Աբելյանը և իրավախորհրդատուներ Սուրեն Գրիգորյանն ու Հովհաննես Խուդոյանը, որի արդյունքում ընկերության թիմը համալրվեց 3 փաստաբաններով: 

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ