«AM» իրավաբանական ընկերությունը ինձ զարմացրել է սպասարկման բարձր մակարդակով: Նրանք իմ բոլոր հանձնարարություններն արել են ժամանակին: Հաճելի է գործ ունենալ ճշտապահ մարդկանց հետ, որոնք միշտ իրենց խոսքի տերն են…
«Նոյյան Տապան» խմիչքների խանութների ցանց, հիմնադիր/տնօրեն
Արտաշես Գաբրիելյան
Ես իրապես գնահատում եմ, թե ինչպես է “AM” իրավաբանական ընկերության թիմը հոգ տանում իր հաճախորդների մասին։ Քրեական գործերով փաստաբանները ցուցաբերում են բարձր պատասխանատվություն, արդյունավետություն և պատրաստակամություն` մանրամասն անդրադառնալով գործի ընթացքում առաջացող յուրաքանչյուր խնդրի։
Դերասան
Հովհաննես Ազոյան
Շատ լավ իրավաբանական ընկերություն է, որը համապատասխանում է միջազգային հաճախորդների պահանջներին: Ամեն ինչ, ինչպես ակնկալվում է: Ազնիվ և լավ մարդիկ:
Ներդրող Հայաստանում, Հայաստանի պատվավոր հյուպատոս Հեսսենում, Գերմանիա
Դոկտոր Բրայան Ֆերա
«AM» իրավաբանական ընկերությունը աչքի է ընկնում իր փորձառու մասնագետներով, պրոֆեսիոնալ և բարձրակարգ կատարված աշխատանքով, հաճախորդների նկատմամբ ցուցաբերած պատրաստակամ և պատասխանատու վերաբերմունքով:
Ընկերությունը բավականին արագ և օպտիմալ կերպով լուծում է առաջացած հարցերը և խնդիրները՝ խնայելով հաճախորդի ժամանակը:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր
Սերգեյ Սմբատյան
Շատ տպավորված եմ AM իրավաբանական ընկերության աշխատելաոճով և մասնագիտական հմտություններով: Գնահատում եմ նրանց պրոֆեսիոնալիզմը, հարցերին խորությամբ մոտենալու պատրաստակամությունը և արագ ու արդյունավետ լուծումներ գտնելու հմտությունը: Շատ շնորհակալություն ձեր իրավաբաններին այսպիսի բարձրորակ ծառայության համար:
Հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս
Պերճ Զեյթունցյան
«AM» ընկերության հետ համագործակցությունը չափազանց ձեռնտու է, քանի որ դու վճարում ես մեկ իրավաբանի համար, մինչդեռ քեզ համար ծառայություններ են մատուցում մի շարք որակավորված մասնագետներ: Չափազանց շահավետ տարբերակ է «AM»–ի հետ աշխատելը:
«Ավանտ-Տուր» տուրիստական գործակալության տնօրեն
Վահագ Գևորգյան
«AM» իրավաբանական ընկերության իրավաբանների երիտասարդության, փորձի և բարձր մասնագիտական գիտելիքների համակցությունը հաղթաթուղթ է ցանկացած իրավական խնդրի լուծման համար:
JYSK, AVON, CLiven և Swatch group-ի ապրանքային նշանների ներկայացուցիչ Ստալկեր և Հոմբեյս ընկերությունների տնօրեն
Գեորգի Մկրտչյան
«AM» իրավաբանական ընկերության բոլոր առավելություններից ամենամեծը աշխատողների պրոֆեսիոնալիզմի, ճշտապահության և միևնույն ժամանակ պատրաստակամության ու բարեխղճության համադրությունն է:
Երբ սկսում ես համագործակցել նրանց հետ, պատկերացնել անգամ չես կարող, որ կարելի է վստահել իրավաբանական հարցերդ մեկ ուրիշին:
“Սանոֆի-Ավետիս Գրուպ”-ի հայաստանյան ներկայացուցչության լիազորված անձ`
Վ. Ստեփանյան
«AM» իրավաբանական ընկերությունն այսօր առաջատար է եւ բնականաբար առաջատարին հատուկ պատասխանատվությամբ է մոտենում իր առջեւ դրված խնդիրներին:
Համագործակցությունը այս ընկերության հետ ապահովության գրավական է:
Կինոռեժիսոր
Հրաչ Քեշիշյան
Ցանկացած օտարերկրյա ներդրող նախքան ներդրում կատարելը փորձում է գտնել լավ իրավաբաններ, քանի-որ բարձրորակ իրավաբանական ծառայություններ ստանալը չափազանց կարևոր է: «AM» իրավաբանական ընկերությունը պրոֆեսիոնալ, ճշտապահ և ազնիվ իրավաբանների թիմ, որոնք անում են ամեն ինչ՝ Հաճախորդի համար լավագույն արդյունքին հասնելու համար: Ի դեմս «AM»-ի մենք Հայաստանում ունենք վստահելի գործընկեր:
«ՖորեքսԹայմ» ՓԲԸ գործադիր փոխտնօրեն
Նիկոլաս Դեֆտերաս