«AM» իրավաբանական ընկերությունն այսօր առաջատար է եւ բնականաբար առաջատարին հատուկ պատասխանատվությամբ է մոտենում իր առջեւ դրված խնդիրներին:
Համագործակցությունը այս ընկերության հետ ապահովության գրավական է:
Կինոռեժիսոր
Հրաչ Քեշիշյան
«AM» իրավաբանական ընկերության իրավաբանների երիտասարդության, փորձի և բարձր մասնագիտական գիտելիքների համակցությունը հաղթաթուղթ է ցանկացած իրավական խնդրի լուծման համար:
JYSK, AVON, CLiven և Swatch group-ի ապրանքային նշանների ներկայացուցիչ Ստալկեր և Հոմբեյս ընկերությունների տնօրեն
Գեորգի Մկրտչյան
Մենք հպարտ ենք, որ հաստատել ենք երկարատև համագործակցություն «AM» իրավաբանական ընկերության հետ: Այս երկար տարիների համագործակցությունը, որը դեռ ավելի երկար տարիներ պետք է շարունակվի մեր ընկերությունների միջև փոխադարձ վստահության և նվիրվածության ապացույցն է: «AM» իրավաբանական ընկերության ճկունությունը, արագությունը և հուսալիությունը ամենագնահատված հատկանիշներն են, որոնք վկայում են այս ընկերության բարձր մակարդակի պրոֆեսիոնալիզմի և մեծ փորձի մասին:
«Ինեկոբանկ» ՓԲԸ
Իրավական հարցերը վստահելով AM-ին այսօր մենք հանգիստ զբաղվում ենք մեր մասնագիտական աշխատանքով, այլ ոչ թե իրավաբանությամբ: Իսկ իրավական հարցերի մասնագետները զբաղվում են իրենց աշխատանքով: Արդյունքում շահում են մեր երկու ընկերությունները:
Ինգո Արմենիա ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն
Լևոն Ալթունյան
Շատ լավ իրավաբանական ընկերություն է, որը համապատասխանում է միջազգային հաճախորդների պահանջներին: Ամեն ինչ, ինչպես ակնկալվում է: Ազնիվ և լավ մարդիկ:
Ներդրող Հայաստանում, Հայաստանի պատվավոր հյուպատոս Հեսսենում, Գերմանիա
Դոկտոր Բրայան Ֆերա
Վերջերս ես ստիպված էի անշարժ գույքի վերաբերյալ դատական մի գործ սկսել Հայաստանի պետական մարմիններից մեկի դեմ: Բազմաթիվ իրավաբանների հետ զրուցելուց հետո «AM» ընկերության իրավաբանների թիմը միակն էր, որ կարողացավ հաղթական լուծում գտնել իմ գործի համար: Ես համարում եմ նրանց իրենց գործի իսկական նվիրյալներ և չափազանց պրոֆեսիոնալ մասնագետներ: Ես միանշանակ կարող եմ երաշխավորել նրանց ցանկացած իրավաբանական խնդրի լուծման համար:
Գործարար` ԱՄՆ Կալիֆորնիա նահանգից
Արիս Աջանդ
Ես իրապես գնահատում եմ, թե ինչպես է “AM” իրավաբանական ընկերության թիմը հոգ տանում իր հաճախորդների մասին։ Քրեական գործերով փաստաբանները ցուցաբերում են բարձր պատասխանատվություն, արդյունավետություն և պատրաստակամություն` մանրամասն անդրադառնալով գործի ընթացքում առաջացող յուրաքանչյուր խնդրի։
Դերասան
Հովհաննես Ազոյան
«AM» ընկերության հետ համագործակցությունը չափազանց ձեռնտու է, քանի որ դու վճարում ես մեկ իրավաբանի համար, մինչդեռ քեզ համար ծառայություններ են մատուցում մի շարք որակավորված մասնագետներ: Չափազանց շահավետ տարբերակ է «AM»–ի հետ աշխատելը:
«Ավանտ-Տուր» տուրիստական գործակալության տնօրեն
Վահագ Գևորգյան
«AM» իրավաբանական ընկերությունը աչքի է ընկնում իր փորձառու մասնագետներով, պրոֆեսիոնալ և բարձրակարգ կատարված աշխատանքով, հաճախորդների նկատմամբ ցուցաբերած պատրաստակամ և պատասխանատու վերաբերմունքով:
Ընկերությունը բավականին արագ և օպտիմալ կերպով լուծում է առաջացած հարցերը և խնդիրները՝ խնայելով հաճախորդի ժամանակը:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր
Սերգեյ Սմբատյան
«AM» իրավաբանական ընկերության բոլոր առավելություններից ամենամեծը աշխատողների պրոֆեսիոնալիզմի, ճշտապահության և միևնույն ժամանակ պատրաստակամության ու բարեխղճության համադրությունն է:
Երբ սկսում ես համագործակցել նրանց հետ, պատկերացնել անգամ չես կարող, որ կարելի է վստահել իրավաբանական հարցերդ մեկ ուրիշին:
“Սանոֆի-Ավետիս Գրուպ”-ի հայաստանյան ներկայացուցչության լիազորված անձ`
Վ. Ստեփանյան