«AM» իրավաբանական ընկերությունը ինձ զարմացրել է սպասարկման բարձր մակարդակով: Նրանք իմ բոլոր հանձնարարություններն արել են ժամանակին: Հաճելի է գործ ունենալ ճշտապահ մարդկանց հետ, որոնք միշտ իրենց խոսքի տերն են…
«Նոյյան Տապան» խմիչքների խանութների ցանց, հիմնադիր/տնօրեն
Արտաշես Գաբրիելյան
Վերջերս ես ստիպված էի անշարժ գույքի վերաբերյալ դատական մի գործ սկսել Հայաստանի պետական մարմիններից մեկի դեմ: Բազմաթիվ իրավաբանների հետ զրուցելուց հետո «AM» ընկերության իրավաբանների թիմը միակն էր, որ կարողացավ հաղթական լուծում գտնել իմ գործի համար: Ես համարում եմ նրանց իրենց գործի իսկական նվիրյալներ և չափազանց պրոֆեսիոնալ մասնագետներ: Ես միանշանակ կարող եմ երաշխավորել նրանց ցանկացած իրավաբանական խնդրի լուծման համար:
Գործարար` ԱՄՆ Կալիֆորնիա նահանգից
Արիս Աջանդ
«AM» իրավաբանական ընկերության իրավաբանների երիտասարդության, փորձի և բարձր մասնագիտական գիտելիքների համակցությունը հաղթաթուղթ է ցանկացած իրավական խնդրի լուծման համար:
JYSK, AVON, CLiven և Swatch group-ի ապրանքային նշանների ներկայացուցիչ Ստալկեր և Հոմբեյս ընկերությունների տնօրեն
Գեորգի Մկրտչյան
Իրավական հարցերը վստահելով AM-ին այսօր մենք հանգիստ զբաղվում ենք մեր մասնագիտական աշխատանքով, այլ ոչ թե իրավաբանությամբ: Իսկ իրավական հարցերի մասնագետները զբաղվում են իրենց աշխատանքով: Արդյունքում շահում են մեր երկու ընկերությունները:
Ինգո Արմենիա ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն
Լևոն Ալթունյան
«AM» իրավաբանական ընկերությունն այսօր առաջատար է եւ բնականաբար առաջատարին հատուկ պատասխանատվությամբ է մոտենում իր առջեւ դրված խնդիրներին:
Համագործակցությունը այս ընկերության հետ ապահովության գրավական է:
Կինոռեժիսոր
Հրաչ Քեշիշյան
Շատ լավ իրավաբանական ընկերություն է, որը համապատասխանում է միջազգային հաճախորդների պահանջներին: Ամեն ինչ, ինչպես ակնկալվում է: Ազնիվ և լավ մարդիկ:
Ներդրող Հայաստանում, Հայաստանի պատվավոր հյուպատոս Հեսսենում, Գերմանիա
Դոկտոր Բրայան Ֆերա
Մինչ այսօր, "AM" իրավաբանական ընկերության հետ համագործակցության մեջ ամենից առավել գնահատում ենք աշխատանքի արագությունը, որը որևէ կերպ չի անդրադառնում մատուցված ծառայությունների որակի վրա, ինչպես նաև աշխատակազմի պատրաստվածությունն ու պատրաստակամությունը, ներգրավվել բարդ խնդիրների լուծման մեջ, որորնք մեր դեպքում պահանջում են շատ հաճախ ոչ միայն տեղական այլ նաև միջազգային բիզնես իրավունքի և կարգավորումների բարձր և արդի գիտելիքներ։
“Samsung Electronics”-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար
Անդրանիկ Շահբազյան
«AM» իրավաբանական ընկերության հետ երկար տարիների աշխատանքից հետո ցանկանում ենք ընկերության թիմին արտահայտել մեր երախտագիտությունը: Լինելով միշտ քաղաքավարի և դրական՝ նրանք մեր հարաբերություններին հաղորդում են լավ տրամադրություն և մթնոլորտ: Մեր բոլոր հարցումներն ուշադրությամբ ուսումնասիրվել են և մեզ մշտապես տրամադրվել են շատ պրոֆեսիոնալ պատասխաններ:
«Քաղաքավարի, կազմակերպված և պրոֆեսիոնալ». այս ամենը «AM» իրավաբանական ընկերության թիմի մասին է:
Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի հայաստանյան պատվիրակության HR մասնագետ
Տիգրան Քարամյան
«AM» ընկերության հետ համագործակցությունը չափազանց ձեռնտու է, քանի որ դու վճարում ես մեկ իրավաբանի համար, մինչդեռ քեզ համար ծառայություններ են մատուցում մի շարք որակավորված մասնագետներ: Չափազանց շահավետ տարբերակ է «AM»–ի հետ աշխատելը:
«Ավանտ-Տուր» տուրիստական գործակալության տնօրեն
Վահագ Գևորգյան
Ես իրապես գնահատում եմ, թե ինչպես է “AM” իրավաբանական ընկերության թիմը հոգ տանում իր հաճախորդների մասին։ Քրեական գործերով փաստաբանները ցուցաբերում են բարձր պատասխանատվություն, արդյունավետություն և պատրաստակամություն` մանրամասն անդրադառնալով գործի ընթացքում առաջացող յուրաքանչյուր խնդրի։
Դերասան
Հովհաննես Ազոյան