Այսուհետ Շիրակի պետական համալսարանի լավագույն ուսանողները կվերապատրաստվեն «AM» ընկերության Գյումրիի գրասենյակում: Ապագա իրավաբանները կստանան պրակտիկ գիտելիքներ ու հմտություններ, ինչպես նաև հատուկ մասնագիտացում պահանջող հարցերի պարզաբանում:
Իրավաբանական ընկերության և համալսարանի կողմից սկսված նոր ծրագրի իրականացումը նախատեսում է նաև երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող իրավաբանական և ուսումնակրթական բնույթի միջոցառումների իրականացում, գիտական կոնֆերանսների, սեմինարների, խորհրդակցությունների կազմակերպում:
Այսպիսով, ապահովելով առաջատար համալսարանների և կրթական այլ հաստատությունների հետ հաջողված համագործակցության շարունակականությունը՝ «AM» իրավաբանական ընկերությունը նախաձեռնում է հերթական ծրագիրը, որն այս անգամ իրականացվելու է մեր ընկերության Գյումրիի գրասենյակի ներուժով՝ մասնագիտական փորձի ձեռքբերման նոր հնարավորություններ ապահովելով Շիրակի պետական համալսարանի ուսանողների համար: