ԱՄՆ ամենահեղինակավոր պետական գործակալություններից մեկը` Հայաստանում մեծ հարգանք վայելող Խաղաղության Կորպուսը «AM» իրավաբանական ընկերությունից քրեական և քրեական դատավարության իրավունքի վերաբերյալ եզրակացություն կստանա: Մասնավորապես, «AM» իրավաբանական ընկերությունը տրամադրելու է ընդհանուր զեկույց` քրեական դատավարության հիմնական մասնակիցների իրավունքների և պարտականությունների, գործընթացի փուլերի, ինչպես նաև տեղական քրեական օրենսգրքով նախատեսված հանցանքների բնույթի վերաբերյալ:
Նշենք, որ Խաղաղության Կորպուսը Նախագահ Ջոն Ֆ. Քենեդիի կողմից 1961թ. հիմնադրված ԱՄՆ կառավարության գործակալություն է, և ստեղծման պահից ավելի քան 225.000 կամավորական ծառայել է 140-ից ավել երկրներում: Հայաստանում Խաղաղության Կորպուսը հիմնադրվել է 1992 թվականին և նշում է իր ծառայության 25-ամյակը`անգլերենի ուսուցման և երիտասարդ համայնքի զարգացման ներկայիս նախագծերով: Հայաստանում ծառայության ընթացքում կամավորականները սովորում են հայերեն խոսել, ապրել տեղական ընտանիքներում և սերտորեն աշխատել հայկական գործընկերների հետ: