Օտարերկրյա ներդրողի գործը կարճել էին. «AM»-ի ջանքերով սպասվում է նոր դատական ակտ վճռաբեկ դատարանի կողմից

14 Հունիս, 2018

Օտարերկրյա ներդրողի գործը կարճել էին. «AM»-ի ջանքերով սպասվում է նոր դատական ակտ վճռաբեկ դատարանի կողմից

Դեռևս 2016 թվականին «AM» իրավաբանական ընկերության բաժնետեր, փաստաբան Դավիթ Հունանյանն օտարերկրյա կապիտալով «Հեսսար» ընկերության շահերը պաշտպանելու նպատակով ներկայացրել էր հանցագործության մասին հաղորդում:
Մասնավորապես, ընկերությունը կասկածում է, որ իր աշխատակիցը յուրացրել է ընկերության դրամական միջոցները՝ կնքելով շուկայականից բարձր գներով գործարքներ և հետագայում դրանց արժեքը բաշխելով իր և գործարքի մյուս կողմերի միջև:
Հաղորդման հիման վրա հարուցվել էր քրեական գործ, որը, սակայն, կարճվել էր մի քանի ամիս տևած քննությունից հետո:

Դավիթ Հունանյանը, համարելով կարճումն անհիմն, ներկայացրել է մի շարք բողոքներ՝ ուղղված դատախազին, առաջին ատյանի և վերաքննիչ քրեական դատարաններին: Բոլորը քննիչի որոշումը թողել են անփոփոխ: Հայաստանի բարձրագույն դատարանը, սակայն, համարելով, որ առերևույթ առկա են խախտումներ՝ Դավիթ Հունանյանի բողոքն ընդունել է վարույթ:
«AM» ընկերության փաստաբանի ներկայացրած բողոքի արդյունքում Վճռաբեկ դատարանն ընդունելու է դատական նոր նախադեպ, որը պարտադիր է լինելու հետագայում համանման այլ գործերով:

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ