Ապահովագրական ընկերության ու քաղաքացու միջև երկար տարիներ ձգվող վեճը լուծվեց կողմերի հաշտությամբ

12 Սեպտեմբեր, 2018

Ապահովագրական ընկերության ու քաղաքացու միջև երկար տարիներ ձգվող վեճը լուծվեց կողմերի հաշտությամբ 

Դեռևս 2015 թվականին տեղի էր ունեցել ապահովագրական պատահար: Ավտովթարի արդյունքում պատճառվել էր վնաս, որի ծավալները պարզելու համար նշանակվել էր ավտոմեքենային պատճառված վնասի գնահատման փորձաքննություն, և փորձագետի եզրակացության հիման վրա որոշվել էր պատճառված վնասի չափը: Կողմը, համաձայն չլինելով փորձագետի եզրակացության հետ, միջնորդել էր դատարանին նշանակել նոր փորձաքննություն, և մինչև փորձաքննության արդյունքները քաղաքացիական գործը գումարի բռնագանձման վերաբերյալ կասեցվել էր: 

«AM» իրավաբանական ընկերությունն ապահովել էր հաճախորդի իրավական պաշտպանությունը դատավարական բոլոր փուլերի ընթացքում՝ միաժամանակ պահպանելով կապը վեճի մյուս կողմի հետ և փորձելով գտնել կողմերի համար առավել շահեկան ու վեճի վերջնական լուծման տարբերակ:

«AM»-ի իրավաբանների ջանքերով տևական ժամանակ ձգձգվող հարցի լուծումն ի վերջո գտնվեց. ապահովագրական ընկերության ու պատասխանողի միջև արդյունավետ բանակցությունների արդյունքում կողմերը կնքեցին հաշտության համաձայնություն

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ