«Յուքոմ»-ի և «Յուտաքսի»-ի միջև վեճը լուծվեց հօգուտ «Յուտաքսի»-ի՝ «AM» իրավաբանական ընկերության ջանքերով

15 Հոկտեմբեր, 2018

«Յուքոմ»-ի և «Յուտաքսի»-ի միջև վեճը լուծվեց հօգուտ «Յուտաքսի»-ի՝ «AM» իրավաբանական ընկերության ջանքերով

Դեռևս նախորդ տարվանից «Յուքոմ» ընկերությունը պահանջում էր դադարեցնել «Utaxi» ապրանքային նշանի օգտագործումը՝ կանաչ և սպիտակ գույների ցանկացած համադրությամբ, ինչի արդյունքում Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը «Յուտաքսի» ընկերության կողմից իր նշանի օգտագործումը որակել էր որպես անբարեխիղճ մրցակցություն ու արգելել այն:
«AM» իրավաբանական ընկերության փաստաբան ՎանիկՄարգարյանի կատարած աշխատանքի շնորհիվ դատարանում հիմնավորվեց, որ «Utaxi» ապրանքային նշանը կանաչ և սպիտակ գույներով օգտագործելը չի կարող համարվել անբարեխիղճ մրցակցություն, քանի որ ընկերությունն օգտագործել է իր կողմից առանց գունային պահպանության գրանցված ապրանքային նշանը, որը կարող էր օգտագործվել ցանկացած գույնով:
Արդյունքում ՀՀ վարչական դատարանը անվավեր ճանաչեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշումը և արձանագրեց «Յուտաքսի» ընկերության իրավունքը՝ օգտագործել իր գրանցված ապրանքային նշանը ցանկացած՝ այդ թվում կանաչ և սպիտակ գույներով:

Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ