Քաղաքացու հողամասի կեսը ցանկանում էին խլել, բայց չկարողացան․ «AM» իրավաբանական ընկերությունը դարձյալ հաղթեց դատարանում

30 Հոկտեմբեր, 2018

Քաղաքացու հողամասի կեսը ցանկանում էին խլել, բայց չկարողացան «AM» իրավաբանական ընկերությունը դարձյալ հաղթեց դատարանում

Քաղաքացին դիմել էր «AM» իրավաբանական ընկերություն՝ հայտնելով, որ իր եղբայրը տարիներ շարունակ տարբեր միջոցներով՝ դատական և արտադատական, փորձել է խլել իրեն սեփականության իրավունքով պատկանող հողամասի կեսը:

Հայցվոր կողմը դիմել էր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ հողամասի նկատմամբ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջով՝ պնդելով, որ զրկված է ընդհանուր սպասարկման և օգտագործման տարածքներից օգտվելու հնարավորությունից։

Ըստ հայցվոր կողմի՝ վեճի առարկայի նկատմամբ ծագել է իր սեփականության իրավունքը, քանի որ սեփականատիրոջը պատկանող հողամասի վրա գտնվող շենքի կամ շինության նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցելիս օտարվում են նաև շենքի, շինության զբաղեցրած հողամասի մասը, ինչպես նաև հողամասի նկատմամբ այն իրավունքները, որոնք անհրաժեշտ են շենքի, շինության օգտագործման և սպասարկման համար:

«AM» իրավաբանական ընկերության փաստաբանը ներկայացրել էր դիրքորոշում, որում, մասնավորապես, մատնանշվել էր ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 209-րդ հոդվածի՝ տվյալ խմբագրությունը առաջացած իրավահարաբերության նկատմամբ չտարածվելու, հայցային վաղեմություն կիրառելու, ունեզրկման և նույն գույքի նկատմամբ երկու իրավունքների հնարավոր գրանցման իրարամերժության մասով:

Արդյունքում, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, ամբողջապես հիմք ընդունելով փաստաբանի ներկայացրած փաստարկները, մերժել է հայցը՝ վերացնելով ևս մեկ սեփականատիրոջ իրավունքի շարունական խախտում, այլևս բացառելով տարիներ շարունակ հայցվորի կողմից դրսևորված ապօրինի ոտնձգությունների և չհիմնավորված հավակնությունների հետագա դրսևորումների հնարավորության իրավաչափությունը:

Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ