Սփյուռքահայ երիտասարդները կամավորական աշխատանք են իրականացնում «AM» իրավաբանական ընկերությունում

15 Նոյեմբեր, 2018

Սփյուռքահայ երիտասարդները կամավորական աշխատանք են իրականացնում «AM» իրավաբանական ընկերությունում

«AM» իրավաբանական ընկերությունը, համագործակցելով «Դեպի Հայք» հիմնադրամի հետ, սփյուռքահայ երիտասարդների համար ստեղծել է իրավաբանական գրասենյակում կամավոր աշխատանք կատարելու հնարավորություն։ 
Սույն թվականի նոյեմբերի 5-ից մեր ընկերության Գյումրու մասնաճյուղը հյուրընկալել է սփյուռքահայ երիտասարդների, ովքեր պետք է շաբաթական 30 ժամ կամավոր աշխատանք կատարեն ընկերությունում: Մինչ բուն աշխատանքին անցնելը, երիտասարդները նախ ծանոթացել են ընկերության ստեղծման պատմությանը, գործունեության հիմնական ուղղությունների ու մատուցվող ծառայությունների շրջանակներին։

Նպատակ ունենալով սփյուռքահայ երիտասարդներին ամբողջապես ինտեգրել հայաստանյան միջավայր ու աշխատաշուկա, «AM» իրավաբանական ընկերությունը նրանց հնարավորություն է տալիս մասնակցելու ինչպես օրենսդրական նախաձեռնությունների մշակմանը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ տարվող աշխատանքներն, այնպես էլ դատական նիստերի ժամանակ հետևելու մեր փաստաբանների աշխատանքներին:

«Դեպի Հայք» հիմնադրամը ՀՀ-ում գրանցված շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը հիմնադրվել է Միացյալ Նահագներում: Հիմնադրամը կազմակերպում է 20-32 տարեկան սփյուռքահայ երիտասարդների ուղևորությունը Հայաստան, որի շրջանակներում նրանք այցելում են հայրենիքի տեսարժան վայրեր, մասնակցում հայոց լեզվի դասընթացների, սեմինարների, օթևանում հյուրընկալ ընտանիքներում: Բացի այդ, երիտասարդները շաբաթական 30 ժամ կամավոր աշխատանք են կատարում տարբեր կազմակերպություններում:

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ