Այսուհետ ձեր պարտքերը կարող են հետ գանձել նաև Եվրոպայում, Ասիայում, ԱՊՀ և Բալթյան երկրներում՝ «AM» իրավաբանական ընկերության միջոցով

21 Նոյեմբեր, 2018

Այսուհետ ձեր պարտքերը կարող են հետ գանձել նաև Եվրոպայում, Ասիայում, ԱՊՀ և Բալթյան երկրներում՝ «AM» իրավաբանական ընկերության միջոցով

«AM» իրավաբանական ընկերությունը, կարևորելով իր ծառայությունների մատուցման աշխարհագրությունը և պատրաստակամությունն իր հաճախորդների խնդիրների լուծումը կազմակերպել նաև արտերկրում, համագործակցության հուշագրեր է ստորագրել լատվիական «Acard» և «ProPartner» ընկերությունների հետ, որոնք ժամկետանց դեբիտորական պարտքերի հետգանձման ծառայություններ են մատուցում Եվրոպայի, Ասիայի, ԱՊՀ և Բալթյան երկրներում: 
«Acard» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2008 թվականին Լատվիայում: Գործունեության սկզբում տարբեր ընկերությունների մատուցել է ֆինանսական և հաշվապահական խորհրդատվություններ, իսկ 2016 թվականին զարգացրել է գործունեություն 3 նոր ուղղություններ՝ վարկերի կառավարում, պարտքերի մարում, պարտքերի տեղեկատվության հավաքագրում (վարկային զեկույցներ) և վարկի ապահովագրության ռիսկերի մշակում:
«ProPartner» ընկերությունը հիմնադրվել է 2013 թվականին, սակայն ընկերության պրոֆեսիոնալ թիմը աշխատում է վարկային կառավարման ոլորտում ավելի քան 8 տարի: Ընկերությունն ունի 20 աշխատակից, իսկ գլխավոր գրասենյակը գտնվում է Տալլինում (Էստոնիա): Ըներությունը հուսալի գործընկերներ ունի ԱՊՀ, Բալթյան, Եվրոպայի եւ Ասիայի շատ երկրներում, ինչը «AM» իրավաբանական ընկերությանը թույլ է տալիս իր ծառայությունները մատուցել նաև այդ տարածքներում:

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ