Ձեր իրավաբանական խնդիրներն արդեն կարող եք լուծել Միացյալ Նահանգներում՝ «AM» իրավաբանական ընկերության միջոցով
Կարևորելով ինչպես հարևան երկրներում, Եվրոպայում և Ասիայում, այնպես էլ Ամերիկայի Միացյալ Նահանգներում իրավաբանական ընկերությունների հետ համագործակցությունը և վստահելի գործընկերների ձեռքբերումը՝ «AM» իրավաբանական ընկերությունը համագործակցության հուշագիր է ստորագրել ԱՄՆ-ում գործող, մեր հայրենակից Էդիսոն Սերոբյանի կողմից հիմնադրված ՛՛Seropian & Associates՛՛ իրավաբանական ընկերության հետ:
Ընկերությունն ամերիկյան շուկայում գործում և իր հաճախորդներին բարձրորակ իրավաբանական ծառայութուններ է մատուցում ավելի քան 26 տարի: «AM» և ՛՛Seropian & Associates՛՛ իրավաբանական ընկերությունների միջև համագործակցության շնորհիվ այսուհետ այդ ծառայություններից կարող են օգտվել նաև մեր հաճախորդները: ՛՛Seropian & Associates՛՛ ընկերությունը մատուցում է հետևյալ ծառայությունները.
• անշարժ գույքի հետ կապված գործարքների իրավաբանական ուղեկցում, մասնավորապես՝
✓ ինչպես անձնական, այնպես էլ առևտրային նպատակով օգտագործման համար անհրաժեշտ անշարժ գույքի ձեռքբերման և օտարման, վարձակալության գործընթացի իրավաբանական սպասարկում, դատարանի որոշմամբ անշարժ գույքի և դրա նկատմամբ սեփականության իրավունքի վերաբերյալ առկա արգելքների վերացում,
✓ վաճառողի և գնորդի, վարձատուի և վարձակալի միջև առկա վեճերի դատական և արտադատական լուծում,
• տարբեր կատեգորիաների բիզնես վիզաների ձեռքբերման իրավաբանական ուղեկցում, մասնավորապես՝
✓ L1 վիզա, որը նախատեսված է այն միջազգային կազմակերպությունների և ընկերությունների համար, որոնք ցանկանում են իրենց աշխատողին տեղափոխել ԱՄՆ՝ աշխատանքն այնտեղ շարունակելու,
✓ EB-1 վիզա՝ գիտության, բիզնեսի և արվեստի բնագավառում արտասովոր հմտություններ ունեցող անձանց համար,
✓ EB-2 վիզա՝բարձրակարգ մասնագետների համար,
✓ EB-3 վիզա՝ ԱՄՆ-ում աշխատել ցանկացող անձանց համար,
✓ EB-5՝ ներդրումների վիզա,
✓ EB-6`ձեռնարկատերերի վիզա
Ընդ որում, EB-5 վիզան մեծ պահանջարկ ունի և յուրաքանչյուր տարի տրամադրվող այս կատեգորիայի վիզաների թիվը խիստ սահմանափակ է: Յուրաքանրչյուր հաջորդ տարվա համար դիմողների թիվը գերազանցում է վիզաների թվին դեռ նախորդ տարվա վերջում:
• ծառայություններ ավիացիայի ոլորտում,
• ընկերությունների գրանցում, դրանց հետագա իրավաբանական սպասարկում, բիզնեսի հիմնադրման և ձեռքբերման ողջ գործընթացի իրավաբանական ուղեկցում, պայմանագրերի կազմում և բանակցությունների վարում,
• հաճախորդների շահերի ներկայացում բոլոր նահանգային, պետական, շրջանային և դատական մարմիններում,
• հաճախորդի ակտիվների արդյունավետ կառավարմանն ուղղված ծառայություններ,
• իրավունքների և պարտականությունների հարկադիր կատարում դատական, մեդիացիայի կամ արբիտրաժի միջոցով:
Այսպիսով, այսուհետ մեր այն հաճախորդները, որոնց անհրաժեշտ կլինեն իրավաբանական ծառայություններ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, կարող են դիմել «AM» իրավաբանական ընկերությանը՝ վստահ լինելով, որ կստանան որակյալ իրավաբանական սպասարկում երկու առաջատար ընկերությունների կողմից: