Գլխավոր դատախազության հայցը մերժվեց և քաղաքացուց հօգուտ պետության անհիմն չեն բռնագանձի ավելի քան 25.000 ԱՄՆ դոլարը․ «AM»-ի հերթական հաղթանակը

18 Դեկտեմբեր, 2018

Գլխավոր դատախազության հայցը մերժվեց և քաղաքացուց հօգուտ պետության անհիմն չեն բռնագանձի ավելի քան 25.000 ԱՄՆ դոլարը․ «AM»-ի հերթական հաղթանակը

71-ամյա տղամարդը դիմել էր «AM» իրավաբանական ընկերություն՝ հայտնելով, որ նախաքննության մարմինը իր համաձայնությամբ կարճել էր իր նկատմամբ հարուցված քրեական գործը, սակայն հետագայում անակնկալ հայց էր ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան հօգուտ Հայաստանի Հանրապետության իրենից ավելի քան 25․000 ԱՄՆ դոլար բռնագանձելու պահանջի մասին։

Բանն այն է, որ դեռևս 1998 թվականին մեր հաճախորդը ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 89-րդ հոդվածի 4-րդ մասով ներգրավվել էր որպես մեղադրյալ․ նա մեղադրվում էր 1993 թվականի դեկտեմբերի 3-ին ապրանքափոխանակության վերաբերյալ ակնհայտ կեղծ պայմանագիր ստորագրելու, խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի` 25.402 ԱՄՆ դոլար արժողությամբ 500 հատ «ԱԻՐ-80» տեսակի էլեկտրաշարժիչներ ստանալու և հափշտակելու մեջ:

2016թ. մեր հաճախորդին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ մեկ ամիս անց կայացվել էր քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշում՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:

ՀՀ Գլխավոր դատախազությունը հայց էր ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան և պահանջել հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 25.402 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ որպես պատճառված վնասի հատուցում։ Դատարանն ամբողջությամբ բավարարել էր ներկայացված պահանջը։

«AM» ընկերության իրավաբանների խումբը, համաձայն չլինելով դատական ակտի հետ, վերաքննիչ բողոք էր ներկայացրել՝ դատարանի կողմից հայցային վաղեմության չկիրառման, դատախազության՝ ոչ պատշաճ սուբյեկտ հանդիսանալու, պատճառված ենթադրյալ վնասի առկայության և դրա հետևանքների միջև կապի բացակայության հիմքերով։

Այսպիսով, գործի քննության ու ներկայացված հիմնավորումների արդյունքում ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը, հիմնավոր համարելով բողոքում մատնանշած փաստարկները, որոշում է կայացրել ամբողջությամբ բավարարել «AM»-ի փաստաբանների բողոքը։

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ