Կարի արտադրամասը փակման եզրին էր. «AM»-ի շնորհիվ փոքր ձեռնարկությունը կշարունակի գործել

30 Հունվար, 2019

Կարի արտադրամասը փակման եզրին էր. «AM»-ի շնորհիվ փոքր ձեռնարկությունը կշարունակի գործել

62-ամյա կինը ՀՀ կառավարության կողմից որպես աջակցություն տրամադրված գումարով տարածք էր վարձակալել և զբաղվում էր կարի արտադրությամբ: Որոշ ժամանակ անց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության կողմից որոշում էր կայացվել նրա հետ կնքված պայմանագիրը վաղաժամկետ լուծելու և որպես աջակցություն տրամադրված գումարը հետ գանձելու մասին: 
Բանն այն է, որ կառավարության հետ կնքված պայմանագրի պահանջներով շահառուն պարտավոր էր առնվազն երկու տարի զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ և որպես անհատ ձեռնարկատեր գրանցել իր գործունեությունը: Պետական մարմնի ներկայացրած հիմնավորմամբ՝ նա խախտել էր պայմանագրի էական կետերը և դադարել էր զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ՝ դադարեցնելով անհատ ձեռնարկատիրոջ գործունեությունը: 
«AM» իրավաբանական ընկերության փաստաբանները դատարան ներկայացրին համապատասխան ապացույցներ և հիմնավորումներ՝ փաստելով, որ անհատ ձեռնարկատիրոջ պետական գործունեության դադարեցումը չի նշանակում ձեռնարկատիրական գործունեության դադարեցում այն պարագայում, երբ անձը շարունակում է մատուցել ծառայություններ և զբաղվել տնտեսական գործունեությամբ: Չնայած այն հանգամանքին, որ մեր հաճախորդը դադարեցրել էր իր ԱՁ-ի գրանցումը, փաստացի զբաղվել էր տնտեսական գործունեությամբ, որը փաստագրվել էր նաև պետական մարմնի մշտադիտարկում իրականացնող անձանց կողմից, սակայն հաշվի չէր առնվել վիճահարույց որոշումը կայացնելիս:

Արդյունքում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը հաստատված համարեց այն հանգամանքը, որ պայմանագրի դրույթների ոչ տառացի մեկնաբանումն է հանգեցրել նման որոշման կայացման և մերժեց պետական մարմնի կողմից ներկայացված հայցապահանջը:

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ