Ձեր իրավաբանական խնդիրներն այսուհետ կարող եք լուծել AM-ի օգնությամբ նաև Արաբական Միացյալ Էմիրություններում

12 Փետրվար, 2019

Ձեր իրավաբանական խնդիրներն այսուհետ կարող եք լուծել AM-ի օգնությամբ նաև Արաբական Միացյալ Էմիրություններում

AM իրավաբանական ընկերությունն, ընդլայնելով իր միջազգային կապերը, համագործակցության հուշագիր է կնքել Արաբական Միացյալ Էմիրություններում գոծող Affinitas Consulting ընկերության հետ:

Affinitas Consulting ընկերությունը բարձրորակ իրավաբանական ծառայություններ է առաջարկում այն ընկերություններին, որոնք հետաքրքրված են զարգացող շուկաներում, մասնավորապես Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի երկրներում (Սաուդյան Արաբիա, Քուվեյթ, Արաբական Միացյալ Էմիրություններ, Քաթար, Բահրեյն, Օման), Կովկասի տարածաշրջանի երկրներում, Հնդկական օվկիանոսի երկրներում, Բալթյան պետություններում (Լատվիա, Լիտվա, Էստոնիա) և Մալթայում ներդրումներ կատարելու և ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու մեջ: 
Ընկերությունն առաջարկում է ծառայությունների լայն շրջանակ՝ շուկայի առաջնային ուսումնասիրությունից մինչև բիզնեսի ռազմավարության մշակում և իրագործում, ներառյալ բիզնեսի արդյունավետ իրավական մեխանիզմների մշակում, ընկերությունների գրանցում, դրանց հետագա իրավական սպասարկում: 
Այսպիով, AM իրավաբանական ընկերության կողմից օտարերկրյա իրավաբանական ընկերությունների հետ պարբերաբար հաստատվող միջազգային համագործակցության շնորհիվ մեր հաճախորդներն իրենց իրավաբանական խնդիրները լուծելու հնարավորություն ունեն ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում:

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ