Սկսնակ բիզնեսների և պարտքերի հետգանձման խնդիրներով բաց դռների օր Գյումրիում
«AM» իրավաբանական ընկերությունը, կարևորելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շարունակականությունը, Գյումրիում սկսնակ բիզնեսների, այդ թվում՝ ընկերության հիմնադրման, սկզբնական իրավաբանական խորհրդատվության հետ կապված հարցերով, ինչպես նաև պարտքերի հետգանձման խնդիրների հետ կապված անվճար իրավաբանական խորհրդատվություն է տրամադրում՝ կազմակերպելով բաց դռների հերթական օրը Գյումրի քաղաքում:
Այս անգամ մեր քաղաքացիները կարող են ստանալ անվճար իրավաբանական խորհրդատվություն ստեղծվող կազմակերպությունների գրանցման ու գործունեության ընթացքում առաջացող բազմաբնույթ իրավական խնդիրների, պատրքերի արտադատական ու դատական հետձանձման ծառայության վերաբերյալ, որի հետ կապված Գյումրիի մասնաճյուղում խորհրդատվություն է տրամադրելու նաև Երևանից ժամանած «AM» իրավաբանական ընկերության պարտքերի հետգանձման ծառայության ղեկավարը:
Ավելի քան երկու տարի ընկերության Գյումրու մասնաճյուղը ակտիվորեն աջակվում է մեր քաղաքացիներին՝ տրամադրելով անվճար խորհրդատվություններ:
Փետրվարի 15-ին, ժամը 11.00-17.00, ք. Գյումրի, Գ. Նժդեհ 1/5 հասցեում կկայանա բաց դռների հերթական օրը:
Նախապես հերթագրվելու համար անհրաժեշտ է զանգահարել (0312) 3-03-26 հեռախոսահամարով: