«AM» իրավաբանական ընկերության բաժնետեր Դավիթ Հունանյանը Հանրային հեռուստաընկերության եթերում պարզաբանումներ է տալիս

12 Մարտ, 2019

Ամուսինները դիմել են օգնության՝ հայտնելով, որ իրենց բարեկամի վարկի համար կնքել են երաշխավորության պայմանագիր, սակայն բարեկամը, ցուցաբերելով անբարեխղճություն, չի վճարել վարկի գումարը և տոկոսները՝ ժամանակին, և բանկը դիմել է դատարան: Արդյունքում, իրենց միակ բնակելի տունը վաճառվել է աճուրդով, իսկ վաճառքից ստացված միջոցները չեն բավականացրել պարտքի մարման համար, քանի որ եղել են չնչին:

Փաստաթղթերի հետազոտության արդյունքում պարզվել է, որ իրականում ամուսինները կնքել են ոչ թե երաշխավորության, այլ՝ վարկային պայմանագիր, ավելին՝ գրավ են դրել իրենց բնակելի տունը: Բացի դրանից, նրանք տարիներ շարունակ ստացել են ծանուցումներ դատարանից, սնանկության կառավարչից, սակայն քայլեր ձեռնարկելու փոխարեն՝ ստացված փաստաթղթերը փոխանցել են իրենց բարեկամին, որն էլ անընդհատ հուսադրել է, որ վարկը կմարի:
«AM» իրավաբանական ընկերության բաժնետեր, փաստաբան Դավիթ Հունանյանը Հանրային հեռուստաընկերության եթերում պարզաբանում է՝ ինչ հետևանքներ կարող է ունենալ անուշադրությունը բանկի հետ պայմանագիր կնքելիս:

Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ