«Սանիթեք» Խմբի տնօրենների խորհրդի, «Սանիթեքի» թիմի և իմ անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն անգերազանցելի և նշանակալից աջակցության համար, որը տվել եք մեզ Հայաստանում մեր գործունեությունը սկսելուց: Ձեր փորձը, հմտությունը, պատրաստակամությունը և նվիրվածությունը մեզ օգնեցին հաջողության հասնել մեր գործունեության մեջ:
Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեր թիմի անդամներին, որոնց մենք համարում ենք մեր ընկերները և մեր ընտանիքը, այն բոլոր ուշ ժամերի համար, որ աշխատել են «Սանիթեքի» համար:
Առանց վարանելու ես ցանկացած միջազգային ներդրողի խորհուրդ կտամ Հայաստանում համագործակցել «AM» իրավաբանական ընկերության հետ:
«Սանիթեք» Խմբի Տնօրեն, Բաժնետեր
Նիկոլաս Էլ Թաուիլ